15.01.2015 20:53

Գյումրիում բախումների հետևանքով առնվազն 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Գյումրիում բախումների հետևանքով առնվազն 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Գյումրիում ՌԴ հյուպատասորանի մոտակայքում բախումներ է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Նախնական տեղեկություններով կան վիրավորներ, առնվազն 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Մեր թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։

Այս պահին իրավիճակը փորձում հանդարտացնել Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որին կարծես թե հաջողվեց համոզել ցուցարարներին վերադառնալ Շիրակի դատախազության շենքի մոտ։ Կան նաև բերման ենթարկվածներ։ Ոստիկանության գործողությունները տեղում ղեկավարում է Ոստիակնության զորքերի տխրահռչակ հրամանատար Լյովա Երանոսյանը։


Broadcast live streaming video on Ustream