15.01.2015 21:44

Ճշտված տվյալներով Գյումրիում 12 վիրավոր կա. Aravot.am

Ճշտված տվյալներով Գյումրիում 12 վիրավոր կա. Aravot.am

Հենց նոր Գյումրու բժշկական կենտրոնից Aravot.am-ին տեղեկացրել են, որ Գյումրիում ոստիկանության և ցուցարարների հետ բախումների հետևանքով կան 12 վիրավորներ, որոնցից ամենածանրը ոստիկաններից մեկի վիճակն է, նա ստացել է գլխուղեղի տրավմա, ոստիկաններից մյուսը ստացել է ուժեղ հարված գոտկային հատվածում, երրորդը՝ դարձյալ գլխի վնասվածք:

Մյուսներին համեմատաբար թեթև վնասվածքներ են, վնասվածքներ են ստացել նաև տեղում աշխատող լրագրողներ: Նրանցից մեկը ստացել է  2-րդ աստիճանի այրվածք։

Այս պահին լարված իրավիճակը պահպանվում է։