15.01.2015 22:57

Շիրակի թեմի առաջնորդը մարդկանց տուն գնալու կոչ է արել, պատգամավորը գնացել է ռազմաբազա

Շիրակի թեմի առաջնորդը մարդկանց տուն գնալու կոչ է արել, պատգամավորը գնացել է ռազմաբազա

Գյումրիի մարզային դատախազության մոտ հավաքված բազմության առաջ ելույթ է ունեցել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ով կոչ է արել մարդկանց գնալ տուն: Մարդկանց մի զգալի մաս անսացել է նրա կոչին, եւ լքել է տարածքը:

Ապա ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատամավոր Մարտուն Գրիգորյանը, ով ցուցարարներից մեկի հետ պետք է այցելի ռուսական ռազմաբազա եւ ցուցարարների պահանջով ստուգի, թե արդյո՞ք Վալերի Պերմյակովը դեռ ՀՀ տարածքում է գտնվում:  Ավելի քան հարյուր քաղաքացիներ շարունակում են սպասել դատախազության մոտ: