15.01.2015 23:11

Եւս 7 բերման ենթարկված Երեւանում. Ոստիկանները իբր ցույցի զինված կազմակերպիչների են փնտրում

Եւս 7 բերման ենթարկված Երեւանում. Ոստիկանները իբր ցույցի զինված կազմակերպիչների են փնտրում

Ազատության հրապարակում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանները պահանջում են մարդկանց հեռանալ հրապարակի տարածքից, քանի որ նրանք, ուշադրություն, «փնտրում են մարդկանց, ում կասկածում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ», եւ որ նրանք իբր կարող են զինված լինել:

Այս պահին բերման ենթարկեցին արդեն 7 քաղաքացիների, այդ թվում ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանին: Մարդիկ, սակայն, չեն ենթարկվում, հրապարակում լարված վիճակ է: