16.01.2015 15:29

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցություն է հայտնել Գյումրիի ողբերգության առնչությամբ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցություն է հայտնել Գյումրիի ողբերգության առնչությամբ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ցավակցություն է հայտնել Գյումրիի ողբերգության առնչությամբ:

Facebook-ի իր էջում Հրիսթեան, մասնավորապես, գրել է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և մերձավորներին: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավետիսյանների ընտանիքի վայրագ սպանության առնչությամբ ցավակցություն էին հայտնել Մեծ Բրիտանիայի, Լիտվայի և ԱՄՆ դեսպանությունները: