16.01.2015 20:59

Իրավապաշտպանները մարդկության դեմ հանցանքի մեղադրանք են ներկայացրել«Բոկո Հարամ»-ին

Իրավապաշտպանները մարդկության դեմ հանցանքի մեղադրանք են ներկայացրել«Բոկո Հարամ»-ին

Դիտորդները «Բոկո Հարամի» հունվարյան հարձակումներն անվանել են «ամենաարյունալին» Նիգերիայի հյուսիսում իսլամական պետություն ստեղծելու համար պայքարի վեց տարիների ընթացքում:

«Միջազգային համաներում» և Human Rights Watch կազմակերպությունների իրավապաշտպանները բազմաթիվ ապացույցներ ունեն մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ, մասնավորապես՝  Բագա քաղաքում և Դորոն-Բագա գյուղում՝ երկրի հյուսիս-արևելքում, Չադ լճի մոտ: Արբանյակային լուսանկարներից երևում է, որ այդ բնակավայրերը պարզապես ջնջվել են երկրի երեսից, պաշտոնական տվյալներով՝ մի քանի հարյուր, ոչ պաշտոնականով՝ մինչև երկու հազար մարդ զոհվել է: Փախստականների թիվն անցնում է 20 հազարից:

Խմբավորումը ոչ մի բանի առջև կանգ չի առնում. անցյալ շաբաթ Մայդուգուրի քաղաքում 10-ամյա աղջնակն ինքն իրեն պայթեցրել է քաղաքային շուկայում: 19 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել են: Պայթուցիկ սարքերը գործի են դրել ևս երկու մանկահասակ մահապարտուհիներ:

2002 թ. Մոհամեդ Յուսուֆի կազմակերպած «Բոկո Հարամ» արմատական խմբավորումը ձգտում է Նիգերիայի հյուսիս-արևելքում ստեղծել իսլամական խալիֆայություն և շարիաթի կանոններ մտցնել: Նրա անվանումը հաուսերենով նշանակում է «Արևմտյան կրթությունը մեղք է»:

Փոխանցում է euronews-ը: