17.01.2015 09:57

Հրաբխի ժայթքման արդյունքում Տոգայի թագավորությունում նոր կղզի է գոյացել

Հրաբխի ժայթքման արդյունքում Տոգայի թագավորությունում նոր կղզի է գոյացել

Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում ավելի քան 170 կղզիների վրա գտնվող Տոգայի թագավորությունն այս շաբաթ համալրվել է ևս մեկով: Նոր կղզին գոյացել է ավելի քան մեկ շաբաթ շարունակվող հրաբխի ժայթքման արդյունքում: Յուրաքանչյուր ժամի տեղի է ունենում առնվազն 10-12 ժայթքում,  հանքաշերտը ժայթքում է մոտավորապես 400 մետր բարձրությամբ, իսկ մոխիրը՝ 1 կմ:

Նոր կղզին գտնվում է երկրի մայրաքաղաք Նուկուալոֆայից մոտավորապես 65 կմ հեռավորության վրա: Ինչպես հաղորդել են սեյսմոլոգները, կղզու երկարությունը առնվազն 2 կմ է, լայնությունը՝ 1 կմ: Ծայրահեղ վտանգավոր պայմանների առկայության պատճառով դեռևս ոչ ոք չի այցելել նոր կղզի:

Այս շաբաթ հրաբխի ժայթքման պատճառով Տոնգայի թագավորությունը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ. հետաձգվել են Ավստրալիայից և Նոր Զելանդիայից դեպի Նիկուալոֆա բոլոր ավիաթռիչքները: Փոխանցում է ТАСС-ը: