19.01.2015 10:20

Գյումրու ողբերգության գործով հայկական կողմը հարցաքննել է մի քանի տասնյակ մարդու

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած 6 անձի սպանության և մանկահասակ երեխայի սպանութան փորձի գործով հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ, նրանց թվում են՝ տուժողների հարևանները, հարազատները, Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի զինակիցները, որոնցից դեռևս դեպքի օրը վերցվել են արյան, մեզի, մազի փորձանմուշներ և ուղարկվել փորձաքննության:

«Ինչպես այս, այնպես էլ քրեական գործով նշանակված մյուս փորձաքննությունների արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի՝ դրանց եզրակացություններն ստանալուց հետո»-ասված ՀՀ ՔԿ հաղորդագրության մեջ: