19.01.2015 17:27

Փոքրիկ Սերյոժայի կյանքը փրկել չհաջողվեց

Փոքրիկ Սերյոժայի կյանքը փրկել չհաջողվեց

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ  երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-
ին, ժամը 17:02-ին, երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:  Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, ինչը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց: