23.11.2012 18:43

Ալեքս Ֆերգյուսոն. Բենիտեսի բախտը շատ է բերում

Ալեքս Ֆերգյուսոն. Բենիտեսի բախտը շատ է բերում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սէր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Ռոբերտո Դի Մատեոյին պաշտոնանկ անելու՝ Լոնդոնի «Չելսիի» ղեկավարության որոշումը, ինչպես նաեւ ընդգծել է «Չելսիի» նոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հաջողակությունը:

«Չելսիի» որոշումից ես զարմացած եմ, դեռ ընդամենը վերջերս Դի Մատեոն նվաճեց Անգլիայի Գավաթն ու Չեմպիոնների լիգան: Շատ ցավալի է, որ նա չի կարող հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում: Իսկ ահա  Բենիտեսի բախտը շատ է բերում, նա այդ տիտղոսը կարող է նվաճել երկրորդ անգամ՝ գործնականում դրա համար ջանք չթափելով: Հիշո՞ւմ եք, թե ինչպես «Ինտերում» նա փոխարինեց Ժոզե Մոուրինյոյին»,- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: