20.01.2015 01:06

Գագիկ Ծառուկյան. Փոքրիկ Սերյոժայի մահը սարսափելի գույժ էր բոլորիս համար

Գագիկ Ծառուկյան. Փոքրիկ Սերյոժայի մահը սարսափելի գույժ էր բոլորիս համար

ԲՀԿ մամուլի ծառայությունը տարածել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որտեղ ասվում է.

Խորը կսկիծով տեղեկացա փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան բոթի մասին: Սա սարսափելի գույժ էր բոլորիս համար: Փոքրիկ Սերյոժայի կյանքը հույսի մի փոքրիկ նշույլ էր, որով Ավետիսյանների ընտանիքը շարունակելու էր ապրել: Ցավոք սրտի՝ միլիոնավոր մարդկանց աղոթքներն ու բժիշկների ջանքերը անզոր եղան փրկելու փոքրիկի կյանքը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին՝ այս անդառնալի կորստի կապակցությամբ: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ այս ոճրագործության մեղավորները ամենասեղմ ժամկետում պետք է կրեն իրենց պատիժը: