20.01.2015 01:16

Մոմեր, խաղալիքներ Ազատության հրապարակում և Գյումրիում (ֆոտոշարք)

Մոմեր, խաղալիքներ Ազատության հրապարակում և Գյումրիում (ֆոտոշարք)

Ի հիշատակ այսօր մահացած՝ Ավետիսյանների ընտանիքի 7-րդ անդամի՝ 6 ամսական Սերյոժայի քաղաքացիները մոմավառություն են անցկացրել Երեւանի Ազատության հրապարակում՝ Օպերայի աստիճաններին տեղադրելով վառվող մոմեր, ծաղիկներ եւ խաղալիքներ:

news.am-ը հաղորդում է, որ ոստիկանները, որոնք սկզբում թույլ չէին տալիս մոմերն աստիճաններին տեղադրել՝ պատճառաբանելով, որ դա հասարակական տարածքի ոչ նպատակային օգտագործում է, քաղաքացիների հետ վիճաբանությունից եւ քննարկումներից հետո ի վերջո թույլ տվեցին մոմերը տեղադրել աստիճաններին։

Գյումրիում քաղաքացիները մոմեր և խաղալիքներ են տարել Ավետիսյանների տան բակ: