20.01.2015 12:55

Քաղաքացիները մոմեր և ծաղիկներ են բերում Ազատության հրապարակ (ֆոտոշարք)

Քաղաքացիները մոմեր և ծաղիկներ են բերում Ազատության հրապարակ (ֆոտոշարք)

Հունվարի 20-ը ՀՀ քաղաքացիները հայտարարել են ժողովրդական սգո օր. առավոտյան ժամը 9-ից՝ ի հիշատակ երեկ հիվանդանոցում մահացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի, նրանք մոմավառություն են անցկացնում Ազատության հրապարակում: Նշենք նաև, որ մեծ թվով քաղաքացիներ այսօր ուղևորվելու են Գյումրի՝ մասնակցելու փոքրիկի հոգեհանգստին:

Հիշեցնենք, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը հունվարի 18-ին կտրուկ վատացել էր, իսկ երեկ՝ հունվարի 19-ին, երեխայի մոտ արձանագրվել էր կենսաբանական մահ:  Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չէր հաջողվել. զարգացել էր սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն, տեղի էին ունեցել անդառնալի փոփոխություններ, ինչն էլ հանգեցրել էր մահվան:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01