23.11.2012 19:39

Մխիթարյանը ճանաչվել է 1-ին խաղաշրջանում «Շախտյորի» լավագույն խաղացող

Մխիթարյանը ճանաչվել է 1-ին խաղաշրջանում «Շախտյորի» լավագույն խաղացող

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Ուկրաինայի առաջնության առաջին շրջանի՝ «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Մխիթարյանը ստացել է հարցման մասնակիցների ձայների 76 տոկոսը (1084 ձայն) եւ հսկայական առավելությամբ առաջ անցել բոլորից: Երկրորդը թիմի ավագ Դարիո Սրնան է՝ 4,77% (68 ձայն), երրորդը բրազիլացի կիսապաշտպան Վիլիանն է՝ 4,49% (64 ձայն):

«Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստը Ուկրաինայի առաջնության 1-ին շրջանում

Հենրիխ Մխիթարյան - 1084 (76,02%) 
Դարիո Սրնա – 68 (4,77%) 
Վիլիան – 64 (4,49%)