21.01.2015 15:48

Հայկական կողմը Պերմյակովին մեղադրանք է առաջադրել

Հայկական կողմը Պերմյակովին մեղադրանք է առաջադրել

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Վալերի Պերմյակովին այսօր մեղադրանք է առաջադրել հայկական կողմը:Ինչպես «Ազատությանը» փոխանցել է  Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, 102-րդ ռազմաբազայում  գտնվող հայաստանցի քննիչները Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ: Պերմյակովն այժմ հարցաքննվում է:

Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանի և Ալեքսանդր Բաստրիկինի՝ երեկ ստորագրած համաձայնագրով ստեղծված համակարգող շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ՝ երկու երկրների քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Հիշեցնենք, որ համակարգող շտաբը ստեղծվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով: