23.11.2012 20:37

Չավի. Հուսով եմ, որ կմնամ «Բարսելոնայում»

Չավի. Հուսով եմ, որ կմնամ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել կատալոնյան ակումբը:

«Մենք դեռ չենք համաձայնեցրել նոր պայմանագրի կետերը, սակայն հույս ունեմ, որ դեռ երկար տարիներ կշարունակեմ մնալ թիմի խաղացող: Ես ինձ ֆիզիկապես հիանալի եմ զգում, հին վնասվածքներըց ամբողջությամբ ապաքինվել եմ: Ես եւ «Բարսան» միասին ամեն ինչ անում ենք, որպեսզի ես մնամ ակումբում:

Իմ ամենամեծ ցանկությունն է կարիերաս ավարտել այստեղ: Մենք դժվարությունների միջով ենք անցել, սակայն ես ամեն ինչից գոհ եմ, եւ հուսով եմ, որ շուտով նոր պայմանագի կկնքենք»,- Չավիի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նշենք, որ 32-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը ավարտվում է 2014թ. հունիսին: