22.01.2015 19:58

Ալիև. Ադրբեջանը պաշտպանում է մարդու իրավունքները

Ալիև. Ադրբեջանը պաշտպանում է մարդու իրավունքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել է խոսքի ազատության հետ կապված քննադատությունն իր կառավարության հասցեին:

Գերմանիա կատարած այցի ընթացքում նա հայտարարել է, թե մամուլի ազատությունը և մարդու  իրավունքներն իր երկրում երաշխավորված ձևով պաշտպանվում են:

«Ադրբեջանում մամուլի ազատության վարկանիշի հետ կապված՝ խնդիր չկա,- հայտարարել է Ալիևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ անցկացված մամլո ասուլիսում:- Ինչպես և ոչ մի խնդիր չկա՝ իմ վարկանիշի հետ կապված. հասարակական կարծիքի վերջին հարցման արդյունքները վկայում են, որ բնակչության ավելի քան 90 %-ը պաշտպանում է ինձ»:

Մինչդեռ իրավապաշտպաններն ու Եվրախորհրդարանը վերջին տարիներին բազմիցս քննադատել են Բաքվին՝ այլախոհությունը ճնշելու համար: Բեռլինյան այցից առաջ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մերկելին կոչ էր արել բանակցությունների ընթացքում բարձրացնել մարդու իրավունքների հարցը: Կազմակերպության տվյալներով՝ անցյալ տարվա ընթացքում Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար ձերբակալվել է 30 մարդ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ:

Փոխանցում է BBC-ն: