22.01.2015 22:02

Վարդապետ Անդրեյ. Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը, բայց պատրիարքությունն իրավաբանական անձ չէ

Վարդապետ Անդրեյ. Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը, բայց պատրիարքությունն իրավաբանական անձ չէ

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը դիմել է Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, խնդրելով միջնորդել Գյումրիում սպանություն իրականացրած զինծառայող Վալերի Պերմյակովի գործը Հայաստանի իրավապահներին փոխանցելու հարցում: Այս մասին, հղում կատարելով վարդապետ Անդրեյին, հաղորդում է «Բլագովեստ-ինֆո» գործակալությունը:

«Մենք խորապես վշտացած ենք և ցավակցում ենք ողջ հայ ժողովրդին: Այդ ողբերգությունը վերաբերվում է ոչ միայն հայ ժողովրդին, այն բոլորիս ցավն է: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը, բայց պատրիարքությունն իրավաբանական անձ չէ»,-հայտարարել է վարդապետը: Նա նաև հաղորդել է, որ հանդիպել է Պերմյակովի հետ, որին փոխանցել է  Նոր Կտակարանը: «Ելնելով նրա վիճակից, նա ամբողջովին չի գիտակցում իր արարքը: Ինչ-որ բան սկսում է գիտակցել, ընդունում է իր մասնակցությունն այդ արարքին, բայց արդյո՞ք նա հասկանում է իր մեղքը»,-նշել է վարդապետը:

Հունվարի 12-ին Գյումրիում սպանվեց Ավետիսյանների ընտանիքը, որի վերջին անդամը` Սերյոժա Ավետիսյանը մահացավ հունվարի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամոր» հիվանդանոցում: Սպանության մեջ կասկածվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 1 և 2 կետերի հատկանիշներով (երկու և ավելի անձանց սպանություն): Պերմյակովն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները: