23.01.2015 16:17

Գյումրիում ստորագրահավաք է սկսվում` Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով

Գյումրիում ստորագրահավաք է սկսվում` Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով

Գյումրիում ստորագրահավաք է սկսվում` Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով:

Հանրագիրը  կներկայացվի Սերժ Սարգսյանին  և ԱԺ նախագահին: Բացի այդ, գյումրեցի ակտիվիստների նախաձեռնող խումբը մտադիր է երկրի ղեկավարությանը նաև այլ պահանջ ներկայացնել` Հայաստանում ռուսական ռազմակայանի վերաբերյալ միջպետական պայմանագրում դրույթ ամրագրել այն մասին, որ «102-րդ ռուսական ռազմակայանում կարող են ծառայել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի` որոշակի ցենզի համապատասխանող պայմանագրային զինծառայողները»: