23.01.2015 19:43

Ահաբեկիչ Կուլիբալիին գաղտնի հուղարկավորել են Ֆրանսիայում

Ահաբեկիչ Կուլիբալիին գաղտնի հուղարկավորել են Ֆրանսիայում

Ահաբեկիչ Ամեդի Կուլիբալին, որն այս տարվա հունվարի 9-ին հարձակում էր գորել Փարիզի  սուպերմարկետի վրա, հուղարկավորվել է Ֆրանսիայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող բնակավայրի գերեզմանոցի մուսուլմանական մասում:

Ֆրանսիայի իշխանությունները ստիպված են եղել հողին հանձնել ահաբեկչի դին, քանի որ նրա ծննդավայր Մալիի իշխանությունները հրաժարվել են ընդունել Կուլիբալիի մարմինը: Ըստ The Local-ի՝ Մալիի հրաժարվելու պատճառները չեն նշվում:

Հիշեցնենք, որ Կուլիբալին հունվարի 9-ին հարձակվել էր խանութի վրա, ավելի քան 20 հոգու պատանդ էր վերցրել և նրանցից չորսին սպանել էր: Կուլիբալին իշխանություններից պահանջում էր դադարեցնել Charlie Hebdo  երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա ահաբեկչական գրոհ կատարած Կուաշի եղբայրների հետապնդումը:

Սուպերմարկետի գրոհի ժամանակ Կուլիբալին սպանվեց: Մեկ օր առաջ նա Փարիզի արվարձանում գնդակահարել էր ոստիկանության մի աշխատակցուհու: Փոխանցում է lenta.ru-ն: