16.09.2012 02:35

Ս. Սարգսյանը` կառավարության ղեկավարին. աշխատանքը բացասական եմ գնահատում, Տիգրան (տեսանյութ)

«Փնթի վերաբերմունք ա, փնթի», - այսպիսի խոսքերով է դիմում Սերժ Սարգսյանն իր նշանակած կառավարության գրեթե հնգամյա ղեկավար Տիգրան Սարգսյանին`  գործադիր մարմնում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անդրադառնալով պետական գնումների ոլորտում տիրող իրավիճակին: Հիշատակելով ոլորտում գոյություն ունեցող «ատկատի», իրական մրցակցություն չպարունակող մրցույթների ու այլ «փնթի» դրսեւորումների  մասին` Սարգսյանը սպառնում է չարաշահումներ հայտնաբերելու դեպքում այլեւս չբավարարվել աշխատանքից հեռացնելով: «Գլխից պտի բռնենք, մեծերին», - ասում է նա:

 Մանրամասները` տեսանյութում.