23.11.2012 22:59

Դեւիդ Բեքհեմն ընտանիքով հեռացել է ԱՄՆ-ից

Դեւիդ Բեքհեմն ընտանիքով հեռացել է ԱՄՆ-ից

Երեկ Վիկտորյա եւ Դեւիդ Բեքհեմներին ու նրանց 4 երեխաներին՝ Բրուքլինին, Կրուզին, Ռոմեոյին և փոքրիկ Հարփերին, լուսանկարել են Լոս Անջելեսի օդանավակայանում: Աստղային ընտանիքը մեկնել է Լոնդոն:

Հիշեցնենք, որ օրերս Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին առաջնորդ Դևիդ Բեքհեմը պաշտոնապես հայտարարել էր «Լոս Անջելես Գելաքսի» ամերիկյան ակումբը լքելու մասին: Հանրահայտ մարզիկն առայժմ հրաժարվում է պատմել իր հետագա ծրագրերի մասին: