24.11.2012 01:46

Հնդկաստանը բողոքում է չինական նոր անձնագրերի ձեւավորումից

Հնդկաստանը բողոքում է չինական նոր անձնագրերի ձեւավորումից

Հնդկաստանի իշխանություններն իրենց վրդովմունք են հայտնել չինական անձնագրերի նոր ձեւավորման կապակցությամբ, որում սահմանամերձ վիճելի Արունաչալ-Պրադեշ եւ Ակսայչին մարզերը պատկերված են որպես Չինաստանի տարածք:

Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է տպագրել անձնագրերի նոր տարբերակ, որոնցում նույն մարզերը կնշվեն որպես Հնդկաստանի տարածք:

Սահմանամերձ երկու շրջանների համար Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ վեճն սկսվել է 1962-ն, երբ երկու երկրների միջեւ զինված հակամարտություն բռնկվեց:

Վերջերս նաեւ Վիետնամի եւ Ֆիլիպինների իշխանությունները դատապարտեցին չինական անձնագրերի նոր նմուշը, որի վրա պատկերված են Հարավ-չինական ծովում որոշ վիճելի տարածքներ եւս: