24.11.2012 02:26

Սաուդյան Արաբիայում կանանց նկատմամբ էլեկտրոնային հսկողություն են սահմանել

Սաուդյան Արաբիայում կանանց նկատմամբ էլեկտրոնային հսկողություն են սահմանել

Սաուդյան Արաբիան կանանց հսկողության էլեկտրոնային հսկողության համակարգ է ներդրել, որը թույլ կտա հետեւել նրանց՝ սահմանը հատելիս: Այս մասին գրում է France Press-ը:

Կանանց խնամակալները (որպես կանոն՝ նրանց հայրերը, ամուսինները կամ եղբայրները) այսուհետեւ իրենց հեռախոսներին կարճ հաղորդագրություններ կստանան այն դեպքում, եթե «խնամարկյալը» երկրիը լքելիս լինի: Ընդ որում, դա տեղի կունենա նաեւ այն ժամանակ, երբ նրանք միասին լինեն:

Ըստ Al Arabiya-ի, իշխանություններն նայս քայլին են գնացել այն բանից հետո, երբ մի կին ընտանեկան վեճի պատճառով փախել էր Շվեդիա: Նա հորից մեկնելու թույլտվություն չէր ստացել, իսկ սաուդյան օրենքների համաձայն, կինը կարող է միայնակ փամփորդել միայն խնամակալի թույլտվության դեպքում: Կնոջ փախուստին օժանդակած մի տղամարդ ձերբակալվել էր:

Նոր էլեկտրոնային համակարգի մասին տեղեկատվությոնը տարածել է սաուդյան կին ակտիվիստ Մանալ ալ-Շարիֆը, որը նախկինում ճանաչում է ստացել կանանց՝ ավտոմեքենա վարելու իրավունքի համար իր մղած պայքարի շնորհիվ (կանայք Սաուդյան Արաբիայում զրկվախ են նաեւ այդ իրավունքից): 2001-ին Մանալը տասօրյա կալանք է կրել այն բանի համար, որ տեսանկարահանել եւ YouTube-ով տարածել է, թե ինչպես է ավտոմեքենայի ղեկին զբոսնում քաղաքում: