24.11.2012 02:41

Սաակաշվիլին մտադիր չէ փախչել երկրից

Սաակաշվիլին մտադիր չէ փախչել երկրից

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ լքել երկիրը: Ըստ «Նովոստի-Գրուզիա»-ի, նա այդ ասել է Սուրբ Գեւորգի տոնի կապակցությամբ եկեղեցում տրվող պատարագի ժամանակ:

Նշելով, որ Վրաստանն այժմ «փորձությունների» ժամանակաշրջան է վերապրում, նախագահը հայտարարել է, որ մտադիր է այդ փորձությունները կիսել ժողովրդի հետ: «Ես իմ ժողովրդին, իհարկե, մենակ չեմ թողնի: «Մենք կհաղթահարենք այս խնդիրները եւ երկիրը դուրս կբերենք այս փորձությունների միջից», - ասել է նա:  

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին զրկվել է գորևծադիր մարմնի աջակցությունից հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երբ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» դաշինքը հաղթեց նախագահի գլխավորած «Միացյալ ազգային շարժմանը»:

Դրան հետեւեց նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ձերբակալությունը: