24.11.2012 11:49

«Թարմացված» «Մարականան» գալիք հունիսին կընդունի ԱՆգլիայի եւ Բրազիլիայի հավաքականներին

«Թարմացված» «Մարականան» գալիք հունիսին կընդունի ԱՆգլիայի եւ Բրազիլիայի հավաքականներին

Բրազիլիայի Րիո-դե-Ժանեյրո նահանգի նահանգապետը հայտարարել է, որ հռչակավոր «Մարականա» մարզադաշտը վերանորոգումից հետո առաջին խաղում կընդունի Բրազիլիայի եւ Անգլիայի հավաքականներին:

Րիոյի կենտրոնում գտնվող լեգենդար մարզադաշտը վերանորոգման նպատակով փակվել էր անցյալ տարի: Նահանգապետի խոսքով՝ բացումը տեղի կունենա հաջորդ տարվա հունիսին:

Մարզադաշտի հիմնանորոգումը տեղի է ունենում 2016-ին Բրազիլիայում կյանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ: Ակնկալվում է, որ վերանորոգումից հետո դաշտը լիովին համապատասխանելու է ՖԻՖԱ-ի պահանջներին: