24.11.2012 13:43

Պայթյուն Չինաստանում. 14 զոհ, 47 վիրավոր

Պայթյուն Չինաստանում. 14 զոհ, 47 վիրավոր

Չինաստանի հյուսիսային նահանգներից մեկի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել, 47 հոգի տարբեր կարգի վնասվածքներ են ստացել, հայտնում է «Սինխուա» լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Ցզինչժուն քաղաքի ռեստորաններից մեկում: Պայթյունի ալիքը կոտրել է մոտակա շինությունների պատուհանները:

Ըստ նախնական տեղեկատվության՝ պայթյունի պատճառը կենցաղային գազի արտահոսքն է եղել: