24.11.2012 14:39

Ինտերպոլը Աֆրիկայի հանքերում ստրկության մեջ գտնվող 400 երեխայի է ազատագրել

Ինտերպոլը Աֆրիկայի հանքերում ստրկության մեջ գտնվող 400 երեխայի է ազատագրել

Բուրկինա-Ֆասոյում «Ինտերպոլի» ղեկավարությամբ անցկացված միջոցառումների արդյուքնում  ազատ են արձակվել 400-ից ավելի առևանգված երեխաներ, որոնք աշխատուժի կարգավիճակով բռնի կերպով պահվում էին տեղի ոսկու հանքերում, հայտնում է СА ПА լրատվական գործակալությունը:

Սա Բուրկինա-Ֆասոյում անցկացված խոշորագույն գործողություններից էր: Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել 73 մարդու, որոնց շուտով անչափահասների վաճառքի և աշխատանքային օրենսդրության խախտման հոդվածներով մեղադրանք կներկայացվի:  Ազատված երեխաները տեղավորվել են մանկատներում, շուտով նրանք կվերադառնան ծնողների մոտ: Ըստ Ինտերպոլի հաղորդած տեղեկատվության՝ երեխաներին առևանգել են արևմտաաֆրիկյան պետություններից, մասնավորապես՝ Նիգերիայից: Անչափահասները, որոնց զրկել են ուսում ստանալու հնարավորությունից և առհասարակ չեն վարձատրել, ամիսներ շարունակ աշխատել են 70 մ խորությամբ հանքահորերում: