24.11.2012 15:02

Դավիթ Գյուրջինյանը ԵՊՀ դասագրքի մասին. Կարո՞ղ է՝ շփոթմամբ ոստիկանական ամփոփագիրն են զետեղել դասագրքում

Դավիթ Գյուրջինյանը ԵՊՀ դասագրքի մասին. Կարո՞ղ է՝ շփոթմամբ ոստիկանական ամփոփագիրն են զետեղել դասագրքում

«Կարո՞ղ է՝ շփոթմամբ ոստիկանական ամփոփագիրն են զետեղել դասագրքում:  Ռուսերեն ասում են кошмар, այսինքն` մղձավանջ: Բայց մեր օրերում, մեր աչքի առաջ և մեզ հետ պատահածն այսպե՞ս կներկայացնեն: Սովետականը փառք էր», -այպես է iLur.am-ի հետ զրույցում արձագանքել հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը iLur.am-ի վերջին հրապարակման մեջ տեղ գտած աղմահարույց բացահայտմանը, թե ինչպես ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած դասագրքի մեջ 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունները ներկայացված են խեղաթյուրված տեսքով, իսկ փաստերին տրված են ոչ օբյեկտիվ գնահատականներ:

Հայտնի լեզվաբանը համակարծիք է, որ խնդիրը մեթոդն է` երբ ամեն ինչ ծառայեցնում են իրենց խմբակային էգոիզմին, իսկ գիտությունն այստեղ արդեն կապ չունի: