24.11.2012 15:17

Սիրիայի քրդերը միանում են ռազմական գործողություններին

Սիրիայի քրդերը միանում են ռազմական գործողություններին

Քրդական երկու ամենախոշոր խմբավորումներ՝ Քրդական Ազգային խորհուրդը և Արևմտյան Քրդստանի Ժողովրդական խորհուրդը,  հայտարարել են ապստամբների՝ Սիրիայի ազատ բանակի դեմ (որը վերջին շրջանում էթնիկ քրդերի բնակավայրերը գրավելու մի քանի փորձ է ձեռնարկել) միավորվելու մասին, հայտնում է France-Presse գործակալությունը:

Երկու խմբավորումների միջև համաձայնագիրը կնքվել է Իրաքում: Շարժման ներկայացուցիչներն ընդգծել են, որ իրենց զինյալները Սիրիայի քաղաքացիական պատերազմի կողմերից ոչ մեկին չեն աջակցելու, այլ պաշտպանելու են քրդական բնակավայրերում ապրող իրենց հայրենակիցներին: