30.01.2015 18:48

Աֆրիկյան միության նախագահ է դարձել Զիմբաբվեի 90-ամյա նախագահը

Աֆրիկյան միության նախագահ է դարձել Զիմբաբվեի 90-ամյա նախագահը

Այսօր մեկ տարի ժամկետով Աֆրիկյան միության նոր նախագահ է դարձել Զիմբաբվեի 90-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն:

Մուգաբեն այդ պաշտոնում փոխարինել է Մավրիտանիայի նախագահ Մոհամեդ ուլդ Աբդել Ազիզին:

Աֆրիկյան միության նոր նախագահի նշանակման արարողությունը տեղի է ունեցել պանաֆրիկյան այդ կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, որն անցել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում:

Մուգաբեն Զիմբաբվեի փաստացի առաջնորդն է 1980 թվականից: Բացի այդ՝ նա մոլորակի ամենատարեց գործող ղեկավարն է: Փոխանցում է ТАСС-ը: