31.01.2015 19:41

Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են Վայքի հիվանդանոց

Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են Վայքի հիվանդանոց

Ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն այս պահին հետազոտություն է անցնում Վայքի հիվանդանոցում: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հիմնադիր խորհրդարանի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Նա նշեց, որ դեռ բժիշկների հետազոտության արդյունքները չկան, սակայն, իրենք ենթադրում են, որ Սեֆիլյանի մոտ ներքին արյունահոսություն է, քանի որ ամբողջ մարմինը սալջարդների մեջ է: Ավետիսյանը նշեց նաեւ, որ ոստիկանական համազգեստով մարդիկ մի քանի հոգով ծեծի են ենթարկել Սեֆիլյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բերձոր չհասած ճանապարհին ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են Հիմնադիր խորհրդարանի կողմից «Դեպի Արցախ» ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Վիրավորվել է Նոյան Տապան-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ Ստեփանակերտից երթի մասնակիցներին դիմավորելու եկած քաղաքացիները, այդ թվում ազատամարտիկներ: