06.02.2015 18:34

«Ուլիսի» պարզաբանումը թիմում ադրբեջանցի ֆուտբոլիստի ներկայության մասին

«Ուլիսի» պարզաբանումը թիմում ադրբեջանցի ֆուտբոլիստի ներկայության մասին

Երևանի «Ուլիսը» հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով տեղեկությունները, համաձայն որի թիմում փորձաշրջան է անցել ազգությամբ ադրբեջանցի ֆուտբոլիստ։

«Մենք արդեն տեղեկացրել էինք, որ «Ուլիսի» կազմում փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ այդ թվում և պաշտպան Շամիլ Կուրբանովը: Ազգությամբ դաղստանցի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող այս ֆուտբոլիստը ինչպես և շատ այլ ֆուտբոլիստներ ժամանել էր Անթալիա մեր թիմի կազմում փորձարկվելու համար: Մեր թիմի կազմում մեկ հանդիպում անցկացնելուց հետո Կուրբանովը հեռացավ «Ուլիսից», և մեր ակումբը դաղստանցի ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու միտք էլ չի ունեցել:

Միայն դրանից հետո պարզ դարձավ, որ Կուրբանովը ժամանակին հանդես է եկել Ադրբեջանի պատանեկան հավաքականում:

«Ուլիսը» Անթալիայում շատ ակտիվ սելեկցիոն աշխատանք է կատարում ու ֆուտբոլիստներին փորձարկելով նախ և առաջ ուզում է ուժեղացնել թիմի կազմը: Իսկ ադրբեջանցի ֆուտբոլիստ մեր թիմի կազմում բնականաբար հանդես գալ չի կարող հասկանալի պատճառներով:

«Ուլիսի» գլխավոր բաժնետեր Վալերի Օգանեսյանը, մամլո ծառայության հետ հարցազրույցում նշեց.«Մենք Կուրբանովին գիտենք, որպես դաղստանցի ֆուտբոլիստ և նա Ռուսաստանի Դաշնության աձնագրով է ներկայացել մեզ:Փորձաշրջանից հետո նա արդեն «ՈՒլիսում» չէ: Միայն դրանից հետո պարզվեց, որ նա ժամանակին խաղացել է Ադրբեջանի պատանեկան հավաքականում»,-ասված է ակումբի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։