17.09.2012 11:53

«Մետալուրգ» - «Արսենալ»` 5:0. Գևորգ Ղազարյանը` գոլի հեղինակ

«Մետալուրգ» - «Արսենալ»` 5:0. Գևորգ Ղազարյանը` գոլի հեղինակ

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում դարձավ գոլի հեղինակ` հանդիպման 61-րդ րոպեին գրավելով Կիևի «Արսենալի» դարպասը, իսկ «Մետալուրգը» հաղթեց 5:0 ջախջախիչ հաշվով: Ի դեպ, «Արսենալը» դեռ առաջին խաղակեսում մնացել էր 9 հոգով:

Նշենք, որ Գևորգ Ղազարյանը խաղադաշտ է դուրս 2-րդ խաղակեսում` փոխարինելով հենց Կառլեն Մկրտչյանին: Դոնեցկյան ակումբում մեր երրորդ ներկայացուցիչը` Արտակ Եդիգարյանը, չնայած հայտավորված է եղել, սակայն չի մասնակցել հանդիպմանը:

«Մետալուրգը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և շրջանցելով «Արսենալին», այժմ ընթանում է 5-րդ տեղում: