14.02.2015 11:08

Գրանորություն. Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը»

Գրանորություն. Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը»

Սպիտակագռավությունը բնավ կապ չունի տարածքի կամ երկրի մեծության ու ընդգրկելիության հետ: Երբ ամեն ինչ համակարգվում, կանոնակարգվում, դառնում է սովորական-պետական, երբ մարդկանց կյանքի, հարաբերությունների հունը փորվում է առանց վերջիններիս մասնակցության՝ դառնալով անվերջանալի, երկար-երկար շարք, որտեղ բոլորը նույն դեմքն ունեն, մտածում, քնում, քվեարկում, ապրում են նույն ձևով, երբ ճնշումներն ու սպառնալիքները դառնում են առօրեական և նույնիսկ օրինաչափ՝ վերածվելով համընդհանուր շքերթի, միշտ էլ հայտնվում է մեկը ով այս ամենին «ոչ» է ասում: Նրա «ոչ-ը» սկզբում, զարմանք, ծիծաղ է առաջացնում, հետո վերածվում է ծաղրի, նույնիսկ վռնդվելու, չլինելու պատճառ է դառնում: Եվ իշխող միջավայրին «ոչ» ասող սպիտակ առգավը, լավագույն դեպքում ընկալվում է որպես Ապուշ, ով անմարդ հրապարակում, անձրևի տակ անհուսորեն կանգնած չվող երամին է հետևում…
«Համենայնդեպս, երբ, արդեն շատ ժամեր անց դուռը բացվեց, և ներս մտան մարդիկ, ապա մարդասպանին գտան ուշքը բոլորովին կորցրած և տենդահար: Իշխանն անշարժ նստել էր նրա մոտ ՝փռոցին, և կամացուկ, ամեն անգամ հիվանդի աղաղակի կամ զառանցանքի բռնկման ժամանակ շտապում էր դողդոջուն ձեռքով շփել նրա մազերն ու այտերը, կարծես փաղաքշելով ու հանդարտեցնելով նրան: Բայց նա արդեն ոչինչ չէր հասկանում, թե ինչ էին հարցնում իրեն, և չէր ճանաչում ներս մտած ու իրեն շրջապատած մարդկանց: Եվ եթե հիմա Շվեյցարիայից հայտնվեր Շնեյդերն ինքը՝ նայելու իր նախկին աշակերտի ու հիվանդի վրա, և մտաբերելով այն վիճակը, որում երբեմն լինում էր իշխանը Շվեցարիայում իր բուժման առաջին տարում, հիմա ձեռքը թափ կտար ու կասեր, ինչպես այն ժամանակ ՝«Ապո՜ւշ է»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով լույս ընծայված Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպը՝ Արփիկ Վարդապետյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան