21.02.2015 12:52

Գրանորություն. Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը»

Գրանորություն. Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը»

Սեռ ստացած, սեռավորված սերը մշտապես անցնում է ինկվիզիցիայի խողովակների միջով: Հնարքները փոխվում են, պատժամիջոցները թարմացվում, հին պատիժ-ձեռքբերումները թվում են ծիծաղելի, նույնիսկ՝ ծաղրվում են: Բայցևայնպես, բոլոր դարաշրջաններում մտերիմի, ընկերոջ, դիմացինի, դրկիցի հանդեպ սեռ ձեռք բերած սերը մտերիմին դարձնում է ինկվիզիտոր, ընկերոջը՝ դավաճան, դիմացինին՝ մատնիչ, դրկիցին՝ կավատ, ու սկսվում է հալածանքերի պտտվող մի շրջան՝ հագեցած նոր ինկիզիցիայի անսեր մեթոդներով… «Այդ վաղահաս որձերն, իհարկե, բավարար պատկերացում չունեին սեռական կյանքի մասին և հանդգնաբար զբաղվում էին սեռական փորձարկումներով: Նրանք իրենց այրունակիցների հետ էին փորձ ձեռք բերում: Այդ երիտասարդների սեռական կատաղությունը, թերևս, նմանվում էր ծերունիների ցոփությանը: Նրանք ինձ մերձեցնում էին կանացի կերպարի գաղտնիքներին, և ես ծանոթացա սրբազան կառույցին: Իմ մեջ բուն դրեց մտասևեռումը և վախը. բոլորից ծածուկ ես արցունքների էի թափում՝ մտածելով այն մասին, որ Դինան նույն կերպ է շինված, ինչ մյուս աղջիկներ, որոնց մասին պատմում էին իմ դասընկերները…» «Անտարես» հրատարակչության կողմից «Արգելված գրքեր» մատենաշարով լույս ընծայված Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» վեպը՝ Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան