23.02.2015 10:57

«Օսկարը» բաժին հասավ «Բերդմենին»

«Օսկարը» բաժին հասավ «Բերդմենին»

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրցանակին է արժանացել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բերդմեն» կինոնակարը, որն «Օսկար» է ստացել նաև լավագույն ռեժիսուրայի, լավագույն օպերատորական աշխատանքի և յուրօրինակ սցենարի համար:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը՝ «Էլի նույն Էլիսը» ֆիլմում  դերակատարման համար: Ի դեպ, Մուրն «Օսկարի» է արժանացել վեցերորդ փորձից հետո:

«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» է արժանացել լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդան»: «Օսկարի» հինգ հավակնորդների թվում էր նաև ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանը», որն արդեն մի քանի միջազգային մրցանակների է արժանացել և արտասահմանյան ֆիլմերի շարքում  համարվում էր ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը:

Որպես լավագույն փաստագրական ֆիլմ՝ «Օսկար» է ստացել Լորա Փոյթրասի «Քաղաքացի չորս» կինոնակարը ՝ ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի մասին:

Փոխանցում է BBC-ն: