27.11.2012 17:02

Ռուդ Գուլիտ. Գվարդիոլան չի կարող նույն գետը երկու անգամ մտնել

Ռուդ Գուլիտ. Գվարդիոլան չի կարող նույն գետը երկու անգամ մտնել

Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացող, հոլանդացի Ռուդ Գուլիտը պատասխանելով այն հարցին, թե կկարողանա՞ արդյոք Խոսեպ Գվարդիոլան «Չելսիի» հետ կրկնել այն հաջողությունները, որոնք նա հասել է «Բարսելոնայի» հետ, նշել է.

«Կարծում եմ, որ այն, ինչ Գվարդիոլան արել է «Բարսելոնայի» հետ, դժվար կլինի կրկնել: Դուք չեք  կարող նույնը կրկնել երկու անգամ:

Նույն բանաձեւը հնարավոր չէ համատարած կիրառել: Տարբեր երկրներում ֆուտբոլի տարբեր մշակույթ է: Հաղթանակի որեւէ միասնական բաղադրատոմս գոյություն չունի»,- Գուլիտի խոսքն է մեջբերում Goal.com-ը: