27.11.2012 16:38

Իրանի նահանգներից մեկում երկրաշարժ է գրանցվել

Իրանի նահանգներից մեկում երկրաշարժ է գրանցվել

Իրանի Լորեստան նահանգի Ազնա քաղաքում (իրաքյան սահմանի մերձակայքում) 4,9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է MEHR լրատվական գործակալությունը:

Երկրաշարժը գրանցվել է առավոտյան, տեղական ժամանակով ժ. 09.59-ին:

Աղետից տուժածների մասին առայժմ տեղեկատվություն չկա: Ազնայում բազմաթիվ տներ են վնասվել: