27.11.2012 16:53

Ստեղծվել է Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողով

Ստեղծվել է Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողով

ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Աճյունի տեղափոխման և հուղարկավորության հետ կապված մանրամասները ճշտելու նպատակով առաջիկայում կգումարվի հանձնաժողովի նիստ: Աճյունի տեղափոխման և հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: