25.02.2015 09:58

Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է հաստատում է տնտեսության անկումը. «Ժողովուրդ»

Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է հաստատում է տնտեսության անկումը. «Ժողովուրդ»

Այն կանխատեսումները, որ այս տարի Հայաստանում տնտեսական ճգնաժամեր են սպասում, պաշտոնական վիճակագրությամբ արդեն սկսում են հաստատվել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 6,3 տոկոսով, առևտրի շրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 19,7 տոկոսով, իսկ արտահանումը 21,9 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդը»:

Ավելին՝ ներկայումս Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ տնտեսության վիճակը գնալով ավելի է վատթարանալու, և չկա մեկ գործոն, որը լավատեսական սպասում կարող է հաղորդել:

«Իհարկե, արտերկրից եկող տրանսֆերտների՝ հունվար ամսվա թիվը դեռևս չի հրապարակվել, սակայն կասկածից վեր է, որ այն ևս էապես նվազած կլինի: ՀՀ իշխանությունները միայն մեկ բանով են զբաղված` փորձում են միջազգային կառույցներից նոր վարկեր ներգրավել, բայց այս գործում էլ դեռևս հաջողության չեն հասել»,-եզրակացնում է թերթը: