25.02.2015 10:13

ՀՀԿ-ն ամեն անգամ ունենալով թերզ «կապուտ է» հայտարարում ու տակ տալիս. «ՉԻ»

ՀՀԿ-ն ամեն անգամ ունենալով թերզ «կապուտ է» հայտարարում ու տակ տալիս. «ՉԻ»

Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն ասել է. «Մեր գործընկերները իքիբիր էին գցել, ուզում էին դուշեշ խաղային»:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Լավ է, իհարկե, որ ինտելեկտուալի համարում ունեցող պատգամավորը տիրապետում է նարդու հմտություններին և իր համակողմանի գիտելիքները կիրառում ներքաղաքական գործընթացներում. Իրավիճակի փոփոխության դեպքում «գյալա» չի մնա: Ափսոս միայն, որ ՀՀԿ-ն ավելի շատ ոչ թե նարդի է խաղում, այլ «բազառ-բլոտ»: Ընդ որում՝ ամեն անգամ ունենալով  ընդամենը ղառից թերզ (բոյը իննոց), «կապուտ է» հայտարարում ու տակ տալիս: Պարզապես խաղը 301-ից է ու դեռ չի ավարտվել, ինչն էլ ՀՀԿ-ին անիմաստ հոխորտալու իրավունք է տալիս: Ավելին՝ ամեն անգամ հրճվում է, որ հաջողվեց խուսափել «թարս կապուտից» (այդ ժամանակ խաղը ժամկետից շուտ կավարտվեր), բայց համաձայնվեք՝ «թարս կապուտից» խուսափելը հաղթանակ չէ: Դա պարզապես հետաձգում է պարտությունը: Այնպես որ՝ քուանշ: