25.02.2015 11:36

ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)

Փետրվարի 25-ին խորհրդարանը կշարունակի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվի ԱԺ-ում բուռն քննարկումների արժանացած Նաիրա Զոհրաբյանի և Լևոն Զուրաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Այսօր նախատեսվում է շարունակել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ. գործունեության ծրագրի քննարկումը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:

Հիշեցնենք, որ քառօրյայի սկզբին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարել էր, որ հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը՝ խմբակցությունը բոյկոտում է քառօրյա նիստերի աշխատանքները: 

Ուղիղ հեռարձակումը՝ ժամը 12:00-ից սկսած: