27.11.2012 17:16

Չինական ընկերությունը պատրաստվում է դատի տալ New York Times-ին

Չինական ընկերությունը պատրաստվում է դատի տալ  New York Times-ին

Չինական «Պին Անյ» ապահովագրական ընկերությունը պատրաստվում է դատի տալ New York Times  հանրահայտ պարբերականին, որը նախորդ ամիս Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի և նրա հարազատների տնօրինած «գաղտնի միլիարդների» մասին ծավալուն բացահայտումներ էր հրապարակել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Պարբերականի պնդմամբ՝ վարչապետի 2,7 միլիարդանոց կարողության զգալի մասը շրջանառվում է Ցզյաբաոյի ընտանիքին պատկանող «Պին Անյ» ապահովագրական ընկերությունում, որը Չինաստանի ապահովագրական ոլորտի առաջատարներից է: