27.02.2015 18:40

ԱՄՆ-ում հայտնաբերվել է Պիկասոյի՝ 13 տարի առաջ գողացված կտավը

ԱՄՆ-ում հայտնաբերվել է Պիկասոյի՝ 13 տարի առաջ գողացված կտավը

Ամերիկյան մաքսային  ծառայությունը հայտնաբերել է Պիկասոյի «Վարսահարդարուհին» կտավը, որը 2001 թ. գողացվել էր Ֆրանսիայում, ապա փոստով ուղարկվել Բելգիայից ԱՄՆ: Այս մասին հաղորդել է Նյու Յորքի արևելյան շրջանի դատախազ Լորետա Լինչը:

Կուբիստական «Վարսահարդարուհին» կտավը, որը պատկանում է Ֆրանսիայի իշխանություններին, անհայտ հանգամանքներում առևանգվել էր Փարիզի Պոմպիդուի կենտրոնի պահոցից:

2014 թ. դեկտեմբերին կտավը Բելգիայից ուղարկվել է ԱՄՆ: Փաստաթղթերում նշվում է, որ դա «կրկնօրինակ» է՝ 30 եվրո արժողությամբ: Կտավն ուղարկողը ոմն Ռոբեր է, այն ուղարկվել է որպես ամանորյա նվեր:

Համարվում է, որ 1911 թ. նկարված «Վարսահարդարուհու» շուկայական գինը կազմում է մեկ միլիոն դոլար: Փոխանցում է BBC-ն: