28.02.2015 14:24

Գրանորություն. Խուլիո Կորտասարի «այստեղ և հիմա»-ն

Գրանորություն. Խուլիո Կորտասարի «այստեղ և հիմա»-ն

Միջավայրը հաճախ ստեղծվում է ակամայից՝ հասունացող քաղաքում, էլեկտրական լարերին թառած մտքերի, երգով լի պատուհանների, ներսբաց սրճարանների տարածքում: Մարդիկ մագնիսի նման սկսում են ձգել իրար, մտադաշտի մեջ ներառելով փողոցներն ու քաղաքը: Ու օդը դառնում է բազմագույն, բազմամետաղ, բայց ոչ ճնշող… Հետո՞… Հանկարծ քաղաքում հայտնվում են ռնգեղջյուրներ… Չնայած այլանդակ չափերին ու միատարր գույնին՝ նրանք սկզբում չեն նկատվում, թեև ջանասիրաբար խռժռում են մթնոլորտն ու միջավայրը: Որոշ ժամանակ անց նրանց գորշագույն դրոշները ծավալվում են ամենուրեք ու մի ոչ այնքան գեղեցիկ օր քաղաքը արթնանում է առանց պատուհանների, համատարած պատային աբսուրդի մեջ…

«…Ներկա գտնվողները հաստատել են, որ ձերբակալության համար Զինված ուժերն ու ոստիկանությունը մոտ քսան մեքենա է կիրառել: Ամուսնուս մասին այլևս ոչինչ չիմացանք: Ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել ենք, որ հանկարծամահ է եղել խոշտանգումների ենթարկվելու հենց սկզբում: -Իսկ ես ահա հազարավոր կիլոմետրեր հեռու հրատարակչի հետ քննարկում եմ, թե ինչ որակի թղթի վրա պետք է լինեն արձանիկների լուսանկարները, գրքի չափը, կազմը…»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար***գիր» մատենաշարով լույս ընծայված Խուլիո Կորտասարի «այստեղ և հիմա» պատմվածքների ժողովածուն՝ Կառա Չոբանյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան