28.02.2015 15:16

Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծագույն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է: Նկարիչը ծնվել է 1880թ. փետրվարի 28-ին՝ Նոր Նախիջևանում: Սարյանի նախնիները եղել են անեցիներ, ովքեր գաղթել են Ղրիմ։ Այնուհետև նրա նախնիները տեղափոխվել են Նոր Նախիջևան, և նպաստել տեղի հայկական գաղութի ստեղծմանը։

Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ-կիրսաական արվեստ) հատկանշական գծերը կամրջել է նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։

Մարտիրոս Սարյանը գրել է. «Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ»:

Նա խոշոր ներդրում է կատարել նաեւ 10-րդ դարի հայկական գրքարվեստի և բեմանկարչության ասպարեզներում։ Շատ չեն Սարյանի գրքային ձևավորումները, սակայն դրանք ունեն նույն որակը, ինչ նկարչի մյուս ժանրերի երկերը։ Դրանց ձևաբանական, տեխնիկական հնարքները ևս ճկուն ու բազմազան են։