28.02.2015 16:55

ԱՀԿ. Երիտասարդներին խորհուրդ է տրվում երաժշտություն լսել օրական մեկ ժամից ոչ ավելի

ԱՀԿ. Երիտասարդներին խորհուրդ է տրվում երաժշտություն լսել օրական մեկ ժամից ոչ ավելի

Լսողությունը պահպանելու համար երաժշտություն լսելը պետք է սահմանափակել օրական մեկ ժամով, ազդարարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր հանձնարարականը:

Ըստ այդ գնահատականների՝ աշխարհում 1,1 մլրդ անչափահասներ և երիտասարդներ  լսողությունը վտանգելու ռիսկի են ենթարկվում՝ մեկ ժամից ավելի լսելով շատ բարձր երաժշտություն:

ԱՀԿ տվյալները վկայում են, որ 12-35 տարեկանների տարիքային խմբում 43 մլն մարդ տառապում է լսողության մասնակի կորստից, և նրանց թիվն աճում է: Այդ տարիքային խմբում շատ բարձր երաժշտություն լսելով՝ իրենց լսողությունը վտանգի տակ դնող մարդկանց կեսը, ըստ կազմակերպության զեկույցի, հարուստ և բարեկեցիկ երկրներից է: Նրանց 40 տոկոսը վտանգավոր բարձրության երաժշտություն է լսում նաև ակումբներում և բարերում:

ԱՄՆ-ում, օրինակ, լսողության խանգարումներ ունեցող անչափահասների թիվը 1994 թ. 3,5 տոկոսից՝ 2006 թ. հասել է 5,3 տոկոսի:

ԱՀԿ վնասվածքաբանության կանխարգելման գծով տնօրեն, բժիշկ Էթիեն Քրուգը հայտարարել է, որ օրական մեկ ժամը կողմնորոշիչ առաջարկություն է, որը նախատեսված է նրանց համար, ովքեր «ականջակալներով օրական 10 ժամ են երաժշտություն լսում»: Փոխանցում է BBC-ն: