02.03.2015 18:04

ԱՎԾ. Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգ»-ը անհայտ բրենդի վիսկի է արտադրել

ԱՎԾ. Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգ»-ը անհայտ բրենդի վիսկի է արտադրել

ԱՎԾ տվյալների համաձայն, 2015 թվականի հունվարին 52.1 հազար լիտր անհայտ ապրանքանիշի վիսկի է արտադրվել: Ընդ որում, ուշագրավ է, որ անցյալ տարվա հունվարին այս խմիչքը չէր արտադրվում:

Վիսկի արտադրող ընկերությունը Հայաստանում ռուսական եւ ուկրաինական օղիների ապրանքանիշների կեղծմամբ հայտնի «Ալեքս Գրիգ»-ն է, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին («Լֆիկ Սամո»): Ընկերությունում ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել են, որ վիսկիի արտադրության համար անցյալ տարի կառուցվել է նոր առանձին արտադրամաս, սակայն խմիչքը դեռ չունի իր ապրանքանիշը: Արտադրվել է փորձնական խմբաքանակ եւ արտահանվել Իրաք: Ներկայումս վիսկի չի պատրաստվում, նշել են ընկերությունում:

Ըստ վիճակագրության, կոնյակի արտադրությունը Հայաստանում 2015 թվականի հունվարի 2013-ի հունվարի համեմատ նվազել է 31.9% մինչեւ 610.4 հազար լիտր: Հայկական կոնյակի իրացման հիմնական Ռուսաստանն է եւ ԱՊՀ երկրները: Իրացման ծավալների կրճատման հիմնական պատճառը մասնագետները համարում են ռուբլու Գինու արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 4,7%, մինչեւ 378,6 հազար լիտր: Շամպայն արտադրությունը նվազել է 66.5%, մինչեւ 7.2 հազար լիտր: Օղու եւ լիկյորի արտադրությունը նվազել է 5%, մինչ 691,1 հազար լիտր: Գարեջրի արտադրությունը կրճատվել է 20,2%, մինչեւ 584,4 հազար լիտր: Նշենք, որ «Ալեքս Գրիգ» ընկերությունը հիմնադրվել է Հայաստանում 2007 թվականի դեկտեմբերին եւ ալկոհոլ եւ սննդամթերք ներմուծող խոշորագույն ընկերություն: Ընկերությունը զբաղվում է նաեւ օղու արտադրությամբ: 2014 թվականի գործունեության արդյունաներով ընկերությունը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկոմ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, պետական բյուջեին վճարելով 21.6 մլրդ դրամ: Ընկերությնա կանոնադրական կապիտալը կազում է մոտ 840 մլն դրամ: Ընկերության տնօրենն ու հիմնադիրն է ներկայումս համարվում Մհեր Ղարիբյանը, թեեւ ոչ պաշտոնապես ընկերությունը պատկանում է մեծ գործարար եւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: