17.09.2012 16:12

Եզդիների հոգևոր առաջնորդը կժամանի Երևան

Եզդիների հոգևոր առաջնորդը կժամանի Երևան

Սեպտեմբերի 27-ին Երևան է ժամանելու համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միր Միրա Թահսին բեգը: Այսօր այս մասին հայտարարել է «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորման ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

Նա խոսքով՝ պատվիրակության կազմում են լինելու նաև առաջնորդարանի ներկայացուցիչներ, Քուրդստանի ինքնավարության և Իրաքի Հանրապետության խորհրդարանների ազգությամբ եզդի պատգամավորներ: Ժամանելու են շուրջ 50 եզդի գործարար-բարերարներ՝ Ռուսաստանից և Ուկրաինայից: Նման ներկայացուցչական պատվիրակության ժամանման առիթը Հայաստանում կառուցված եզդիների սրբատեղիի օծումն է, որը գտնվում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում:

Եզդիների հոգևոր առաջնորդն այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպելու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և ՀՀ իշխանության բարձրաստիճան պաշտոնյանների հետ:

Սեպտեմբերի 30-ին նախատեսված է եզդի համայնքի հանդիպումն իրենց հոգևոր առաջնորդի հետ: